Մեկ ամիս առաջ, երբ գրում էի, թե ՌԴ -ն, եթե իրապես ցանկանում է դառնալ գերտերություն, պետք է գնա իր կորցրած, իրենից խլված տարածքների ու նյութական արժեքների ետևից, իհարկե չգիտեի, որ
ՌԴ նախագահ Պուտինը , 03. 10. 24 թ., գրավոր հրաման կիջեցնի իր կառավարությանը` ֆինանսավորել այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբին:
Հրամանի պրիամբուլայում կոնկրետ նշված է .
«... վերջին 500 տարում Ռուսաստանի Կայսրության և ՌՍՖՍՀ -ի
սեփականությունը հանդիսացող տարածքները և նյութական ու պատմական արժեքները հետ վերադարձնելու նպատակով »:
Չիմացողներին տեղեկացնեմ, որ Պյոտր Մեծը, իշխան Մենշիկովի միջոցով, Հոլանդիայի թագուհի Աելիսայից 2 մլն 400 հազար հոլանդական ոսկե գուլդենով գնել է Էստոնիան, իր բնակչությամբ ու ինչպես ասում են հավ ու ճվով հանդերձ:
Կան ոչ միային փաստաթղթերը, այլև իշխան Ռազումովսկու զեկուցագիրը ցարին առ այն, որ իշխան Մենշիկովը, նախատեսված 2 միլիոն 400 հազարի փոխարեն վճարել է 2 միլիոն 300 հազար, իսկ 100 հազարը տվել է թագուհուն, նրա հետ մեկ շաբաթ քնելու դիմաց:
Զեկուցագրի վրա կա Պյոտրի մակագրությունը՝ Մենշիկովին
մտրակի յոթ հարված:
Իսկ ոմանք Ռուսաստանի յոթն ու քառսունքը արդեն արել են ... ու համոզված պրոպագանդում են, թե տարին էլ սբխեչը կկտրի:
...Քաղաքականությունը նուրբ ու ճշգրիտ գիտություն է:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)